?

Log in

ՄԷԼԻՔԱՑ ՏՈՒՆ
Меликский Дом - House of Meliq
Մէլիքաց Միության հայտարարությունը Բաքվում Եվրոպական Խաղերի… 
13th-Jun-2015 05:42 pm

Մէլիքաց Միությունը խստիվ դատապարտում է Բաքվում 2015 թվի Եվրոպական Խաղերի անցկացումը և դրանց Հայաստանի մասնակցությունը: Մինչդեռ մենք համոզված ենք, որ սպորտը պետք է ազատ լինի քաղաքականությունից, սակայն հենց Ադրբեջանն է քաղաքականացնում սպորտը, քան զի բռնապետ Ալիևը օգտագործում է Բաքվի խաղերը իր մարդատյաց ավտորիտար ռեժիմի երկարացման և աշխարհի ուշադրությունը իր հանցագործություններից շեղելու համար:

Ադրբեջանի առաջացման առաջին իսկ օրերից այդ երկիրը կատարել է մի շարք հանցագործություններ, այդ թվում իրականացրել է հայերի ցեղասպանություն 1988-1992 թվերին, իրագործել է ռազմական ագրեսիա Արցախի Հանրապետության դեմ, տարբեր միջոցներով ոչնչացրել է իր տարածքում ապրող բնիկ ազգային փոքրամասնություններին և բանտարկել հարյուրավոր այլախոհների: Այսօր Ալիևի վարչակազմը դավանում և քարոզում է կատաղի հայատյացություն, որը ռասայականության ամենաայլանդակ տարատեսակներից է: Այդ առումով, Բաքվում Եվրոպական Խաղերի անցկացումը հիշեցնում է ֆաշիստական Բեռլինում 1936 թվի օլիմպիական խաղերի անցկացումը, ինչը կոռումպացված Եվրոպայի հերթական անպատասխանատու քայլն է:

Հատկապես զարմանք և հիասթափություն է առաջացնում Հայաստանի կառավարության և սպորտային չինովնիկների անպատասխանատու որոշումը մասնակցել Բաքվի խաղերին, ինչը լիովին անտեսում է հայ հանրության կարծիքը Բաքվի և հիշյալ խաղերի վերաբերյալ: Ցավալի է, որ մի երկիրը, որ լավագույնս է ճանաչում Ադրբեջանի իրական դեմքը, անտեսելով վերոհիշյալ հանցագործությունները, իր թիմը ուղարկում է Բաքու խաղալու: Սա վկայում է պետական մտածելակերպի տհասության և ազգային ինքնասիրության ու արժանապատվության բացակայությունը Հայաստանի քաղաքական ու սպորտային վերնախավում:


Меликский Союз осуждает проведение Европейских игр 2015 года в Баку и участие Армении в этих играх. Хотя мы убеждены в том, что спорт должен быть вне политики, однако именно Азербайджан политизирует спорт, поскольку тиран Алиев использует игры в Баку для продления своего человеконенавистнического авторитарного режима и для отвлечения внимания мирового сообщества от преступлений аливщины.

С момента своего возникновения, Азербайджан совершил целый ряд преступлений, среди которых геноцид армян в 1988-1992 годах, военная агрессия против Арцахской – Нагорно-Карабахской Республики, уничтожение различными путями коренных национальных меньшинств, проживавших на территории Азербайджана, и аресты сотен инакомыслящих. Сегодня администрация Алиева проповедует и пропагандирует истеричную армянофобию, что является наиболее отвратительной формой расизма. В этом контексте, Европейские игры в Баку напоминают Олимпийские игры 1936 года в фашистском Берлине и, тем самым, являются очередным безответственным шагом коррумпированной Европы.

Особое удивление и разочарование вызывает безответственное решение правительства и спортивных чиновников Армении об участии страны в Бакинских играх, что полностью игнорирует мнение армянской общественности о Баку и об этих играх. Горько осознавать то, что страна, которая прекрасно осведомлена об истинном лице Азербайджана, игнорируя факты вышеупомянутых преступлений алиевщины, посылает свою команду играться в Баку. Это свидетельство недоразвитости государственного мышления и отсутствия чувства национального достоинства у политического и спортивного руководства Армении.

Yerevan, 12 June 2015

The Meliq Union strongly condemns the organization and conduct of the 2015 European Games in Baku and Armenia’s participation in these games. While we hold that sports should be free of politics, it is Azerbaijan who politicizes sports, since dictator Aliyev uses the games in Baku for the prolongation of his misanthropic authoritarian regime and for diverting the world’s attention from the crimes he and his country committed.

Since being created, Azerbaijan committed numerous crimes, including the genocide of Armenians in 1988-1992, military aggression against the Artsakh Nagorno-Karabakh Republic, annihilation by various means of aboriginal ethnic minorities who used to live in Azerbaijan, and imprisonment of hundreds of political opponents and human rights activists. Nowadays, Aliyev’s regime propagates hysterical Armenophobia, which is one of the worst manifestations of racism ever seen. In this context, the organization and conduct of the European Games in Baku resembles the 1936 Olympic Games in Nazi Berlin, and thus is one of the most irresponsible acts of corrupt Europe.

Particularly surprising and frustrating was the decision of the Government and the sports bureaucrats of Armenia to participate in the Baku games, which totally ignores the Armenian public opinion regarding Baku and these games. It is regrettable that a country, that has seen the real face of Azerbaijan, ignores the above-mentioned crimes of Aliyev’s regime and sends its sportsmen to play games in Baku. This comes to prove the lack of statesmanship and national dignity among political and sports leaders of Armenia.
This page was loaded Feb 20th 2017, 4:26 am GMT.